Հայաստանի հարավում տեղացած կարկուտը վնաս է հասցրել պտղատու ծառերին, բանջարաբոստանային կուլտուրաներին և խոտհարկներին

22.05.2008, 12:23

Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտը վնաս է հասցրել պտղատու ծառերին, բանջարաբոստանային կուլտուրաներին և խոտհարկներին։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, կարկուտից տուժել են Տեղ, Կոռնիձոր և Արավուս գյուղերը։

Վայոց Ձորում 15 րոպե տևացած կարկուտն առաջացրել է 5 սմ կարկտաշերտ՝ մեծ վնաս է հասցնելով Հորբատեղ գյուղի պտղատու ծառերին, բանջարաբոստանային կուլտուրաներին և խոտհարկներին։

Վնասի չափը պարզելու նպատակով համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ:-0-