ՀՀ պաշտպանության նախարարը մտադիր է հանդիպել անհայտ կորածների հարազատների հետ

20.05.2008, 19:02
ՀՀ պաշտպանության նախարարը մտադիր է հանդիպել անհայտ կորածների հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մոտ ժամանակներս հանդիպելու է անհայտ կորածների հարազատների հետ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այդ մասին նախարարը հայտարարել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստի ընթացքում, որի նախագահն ինքն է։

Նիստի ընթացքում լսվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի զեկույցը` Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Որոշում է կայացվեց, որ հանձնաժողովը այսուհետ նիստ կգումարի յուրաքանչյուր եռամսյակ:

Նախարարը հավելեց, որ առաջիկայում ևս հանձնաժողովը շարունակելու է արդյունավետ աշխատանքը:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի համանուն հանձնաժողովի հետ փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները:--0—