ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է Հայաստանի և Թուրքիայի միջև ամրապնդել կապերը. դիվանագետ

20.05.2008, 14:12
ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է Հայաստանի և Թուրքիայի միջև ամրապնդել կապերը. դիվանագետ
ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է Հայաստանի և Թուրքիայի միջև ամրապնդել կապերը. դիվանագետ

ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է ամրապնդել Հայաստանի և Թուրքիայի միջև կապերը, երեքշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը։

«ԱՄՆ կառավարությունն ակտիվ դիվանագիտական քայլերով փորձում է ամրապնդել Հայաստանի և Թուրքիայի միջև կապերը, սակայն հասարակական կազմակերպությունների ջանքերը կարող են աջակցել դիվանագիտական քայլերին», - ասաց  Բենքսը՝ «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ։ Հնարավոր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի և Թուրքիայի միջև» Երևանում անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում։

Համաժողովը կազմակերպվել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի կողմից՝ գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ՝ USAID-ի ֆինանսական աջակցությամբ։

Ամերիկացի դիվանագետի խոսքերով, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը 2006 թ.-ից իրականացնում է «Հայաստան-Թուրքիա երկխոսություն և համագործակցություն» ծրագիրը։

«Ծրագիրն ուղղված է երկու երկրներում մարդկանց միջև հարաբերությունների բարելավման և հասարակական կազմակերպությունների ու բիզնես-միջավայրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունների բարձրացման աջակցմանը», - ասաց Բենքսը։

«Այսօրվա համաժողովը ջանքերից մեկն է, որը կոչված է հիմքեր ստեղծել՝ միջազգային և տարածաշրջանային ինտեգրման համար, ինչը, մեր կարծիքով, շատ կարևոր է՝ տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական ինտեգրմանն աջակցելու նպատակով», - նշեց  դիվանագետը։-0-