Խորհրդանական ընդդիմության լիազորություններն էականորեն ընդլայնվելու են. խոսնակ

19.05.2008, 19:45
Խորհրդանական ընդդիմության լիազորություններն էականորեն ընդլայնվելու են. խոսնակ
Խորհրդանական ընդդիմության լիազորություններն էականորեն ընդլայնվելու են. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մեկ շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում ՀՀ ԱԺ քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ընդլայնելու է ընդդիմության լիազորությունների շրջանակը, տեղեկացրեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Նախագծի հիմքում ԵԽԽՎ ընդդիմության իրավունքների պաշտպանության մասին բանաձևն է»,- ասաց նա լրագրողներին երկուշաբթի։

Խոսնակը նկատեց, որ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները կարող են առաջնահերթության կարգով ելույթ ունենալ և հարցեր տալ նախարարներին՝ Ազգային ժողովի կառավարական ժամի ընթացքում։

«Խորհրդարանը իշխանության և ընդդիմության միջև երկխոսության հարթակ է։ Կարծում եմ, որ նոր գումարման Ազգային ժողովում ընդդիմությունն արդեն կունենա իր փոխխոսնակին»,- ավելացրեց Թորոսյանը։

Միաժամանակ խոսնակը կարծիք հայտնեց, որ Հայաստանում Հասարակական պալատի ստեղծումը լրացուցիչ պայմաններ կստեղծի իշխանության և ընդդիմության միջև երկխոսության համար։

Ներկայումս ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված է միայն մեկ՝ «Ժառանգություն» խմբակցությամբ՝ յոթ պատգամավորով։--0—