Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի ընդլայնված ցուցակը՝ Մոլդովայի և Հունաստանի հետ խաղերի ժամանակ

19.05.2008, 18:36
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի ընդլայնված ցուցակը՝ Մոլդովայի և Հունաստանի հետ խաղերի ժամանակ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի ընդլայնված ցուցակը՝ Մոլդովայի և Հունաստանի հետ խաղերի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է Մոլդովայի և Հունաստանի հավաքականների հետ ընկերական խաղերին մասնակցող ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Հայաստանի հավաքականը Տիրասպոլում մայիսի 28-ին ընկերական հանդիպում կունենա Մոլդովայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կխաղա Հունաստանի ֆուտբոլիստների հետ։

Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված ցուցակ են մտել դարպասապահներ Գևորգ Կասպարովը («Ռահահան», Իրան), Գրիգոր Մելիքսեթյանը («Փյունիկ»), պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյանը («Ռանդերս», Դանիա), Կարեն Դոխոյանը («Փյունիկ»), Ալեքսանդր Թադևոսյանը («Վիտեբսկ», Բելառուս), Աղվան Մկրտչյանը («Գոմել», Բելառուս), կիսապաշտպաններ Արարատ Առաքելյանը («Մետալուրգ», Ուկրաինա), Լևոն Պաչաջյանը («ԳԱԻՍ», Շվեդիա), Արթուր Ոսկանյանը («Վիտեբսկ», Բելառուս), Արթուր Մինասյանը («Արարատ»), Ռոմիկ Խաչատրյանը («Բանանց»), Արտավազդ Քարամյանը («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա), Կարեն Ալեքսանյանը («Բանանց»), Վահագն Մինասյանը («Արարատ»), հարձակվողներ Էդգար Մանուչարյանը («Այաքս», Հոլանդիա), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Սամվել Մելքոնյանը («Մետալուրգ», Ուկրաինա), Համլետ Մխիթարյանը («Ռահահան», Իրան), Արա Հակոբյանը («Զիմբրու», Մոլդովա), Մարկոս Պիզելին («Արարատ»), Արման Քարամյանը («Պոլիտեխնիկա», Տիմիշոարա, Ռումինիա)։

Ուսումնավարժական մարզումներից հետո 22 ֆուտբոլիստներից կընտրվեն 20-ը։-0-