Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

19.05.2008, 18:28
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը երկուշաբթի հերքեց խորհրդարանի նախագահի պաշտոնից իր մոտալուտ հրաժարականի  մասին լուրերը։

«Ես ասել եմ դեռ մինչև մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները և հիմա էլ կրկնում եմ, որ մտադիր չեմ աշխատել այլ տեղում, բացի խորհրդարանից։ Իմ հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա լրագրողներին խորհրդարանում:

Թորոսյանը հայկական ԶԼՄ-ներին կոչ արեց սատարել իրեն, որպեսզի երկրում չտարածվեն նման լուրեր կամ դրանք ուշադրության չարժանանան։

«Հետագայում ես այլևս չեմ անդրադառնա այս հարցին և չեմ մեկնաբանի նման լուրերը»,- ասաց Թորոսյանը։

Վերջին ժամանակներս Հայաստանում շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն Տիգրան Թորոսյանը հրաժարվելու է խորհրդարանի խոսնակի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվելու է տարածքային կառավարման նախկին նախարար, ներկայում նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը։--0—