Հայաստանի կառավարության աշխատակազմը ցավակցություն է հայտնում աշխատակցի մահվան կապակցությամբ

19.05.2008, 16:20
Հայաստանի կառավարության աշխատակազմը ցավակցություն է հայտնում  աշխատակցի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության աշխատակազմը խորապես վշտացած է ՀՀ կառավարության անձնակազմի կառավարման վարչության  բաժնի գլխավոր մասնագետ Ամալյա Ոսկանովայի անժամանակ մահվան կապակցությամբ, ով տվյալ գերատեսչությունում աշխատել է 1971 թվականից։

«ՀՀ կառավարության աշխատակազմը խորապես վշտացած է ՀՀ կառավարության աշխատակազմի երկարամյա աշխատակից Ամալյա Ոսկանովայի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- ասված է երկուշաբթի ՀՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ:

Ամալյա Ոսկանովան մահացել ինսուլտից։-0-