Երևանում ամփոփվել են չորս համայնքների թաղապետի ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ամփոփվել են չորս համայնքներում՝ Ավանում, Դավիթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում և Նորք-Մարաշում նախօրեին տեղի ունեցած թաղապետի ընտրությունների արդյունքները։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը, նախնական տվյալներով՝ Ավան համայնքում թաղապետի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության քաղխորհուրդի անդամ Տարոն Մարգարյանը (հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին)։
Այդ համայնքում անցկացվել են այլընտրանք չունեցող ընտրություններ։ Տարոն Մարգարյանի թեկնածության օգտին քվեարկել են 18857 մասնակիցների ընդհանուր թվից 18578-ը ։
Ընդ որում 105 մարդ Մարգարյանի թեկնածության օգտին դեմ է քվեարկել, անճշտությունների թիվը 6-ն է, իսկ 174 քվեաթերթիկ չեղյալ են համարվել։
Նրա խոսքերով, Դավիթաշենում թաղապետի պաշտոնում ընտրվել է Արթուր Գևորգյանը, որի օգտին քվեարկել է համայնքի 15585 մասնակցածներից 15366-ը։ Նրա թեկնածության դեմ է քվեարկել 123 ընտրող, չեղյալ համարված քվեաթերթիկների թիվը կազմել է 92-ը, անճշտությունները՝ 16։
Կիրակի կայացած ընտրությունների արդյունքում Մալաթիա-Սեբաստիայում թաղապետ է ընտրվել Դավիթ Օհանյանը՝ 29914 «կողմ» ձայներով։ Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 471 ընտրող։ Չեղյալ համարված քվեաթերթիկների թիվը կազմել է 252, անճշտություններինը՝ 62։
ԿԸՀ-ի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Նորք-Մարաշը միակ համայնքն է, որտեղ թաղապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել երեք թեկնածուներ՝ Աշոտ Մարգարյանը, Գառնիկ Մարտիրոսյանն ու գործող թաղապետ Վարազդատ Մկրտչյանը։
Վերջինը վերընտրվել է Նորք-Մարաշի թաղապետ՝ 3072 «կողմ» ձայներով։ Մարգարյանն ու Մարտիրոսյանը ստացել են, համապատասխանաբար, ընտրողների 212 և 49 ձայները։
Նորք-Մարաշ համայնքի ընտրություններում մասնակցել է 3393 ընտրող, չեղյալ համարված քվեաթերթիկների թիվը կազմել է 60, անճշտություններինը՝ 1։-0-