Երևանում տեղի ունեցած մարտի անկարգությունների մասնակիցը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման

16.05.2008, 19:23
Երևանում տեղի ունեցած մարտի անկարգությունների մասնակիցը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման
Երևանում տեղի ունեցած մարտի անկարգությունների մասնակիցը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտի անկարգությունների մասնակիցներից մեկը՝ Յաշա Մելքոնյանը ուրբաթ դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Յաշա Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և նրան դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով»,- հաղորդեց Ենգոյանը։

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով դատարանը Յաշա Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով։--0—