Երևանում մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում կին-ձեռներների առաջին հայ-ռուսական համաժողովը

«Համաժողովի անցկացման նպատակը ռուս ձեռներեցների մոտ հայկական զբոսարշրջության հանդեպ հետքրքրության բարձրացումն է»,- բացման արարողությանը ասաց «Կանանց աջակցության բիզնես-կենտրոն» հիմնադրամի նախագահ, միջոցառման կազմակերպիչ Լիլյա Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են տասը մասնակիցներ Ռուսաստանի հարավից, Թաթարստանից, Աբխազիայից։ «Ռուսական բիզնեսը հետքրքրություն է առաջացրել հայկական բիզնեսում, և համաժողովը զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ նախագծեր մշակելու հնարավորություն կընձեռի»,- ասաց նա։
Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին նշեց, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է բիզնեսի ոլորտում հայ-ռուսական կանանց համագործակցությանը։
«Այսօր անհնար է պատկերացնել որևէ ոլորտ՝ ներառած քաղաքականությունն ու տնտեսությունը, որտեղ կանայք իրենց դերակատարումը չունենան, և դա երկրի զարգացման վկայությունն է»,- ասաց նա։
Մինչև մայիսի 21-ը տևող համաժողովի շրջանակներում մասնակիցները կայցելեն Հայաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոնները, մասնավորապես հանգստյան քաղաքներ Ծաղկաձոր, Ջերմուկ և Դիլիջան։
«Կանանց աջակցության բիզնես-կենտրոն» հիմնադրամը, որը ստեղծվել է 2005 թվականին, միավորում է տարբեր ընկերությունների և կազմակերպությունների 80 կին-ձեռներեցների։-0-