Հայաստանի ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի դիմակայության մթնոլորտի վերացմանը. քաղաքական գործիչ

Հայաստանի «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ իշխանությունների և ընդդիմության միջև երխոսությունը պետք է դիմակայության մթնոլորտն արմատախիլ անելու և իրական քաղաքական մրցակցություն ձևավորելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակ հետապնդի։
Ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացնում էր բողոքի ցույցեր, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և հասարակության ու իրավապահ մարմինների միջև բախումների՝ հանգեցնելով տասը մարդկային զոհի և ավելի քան 100 մարդու ձերբակալության։
«Երբ երկխոսության արդյունքում երկրում կձևավորվի քաղաքական մրցակցություն, և կոչնչացվի քաղաքական առճակատման մթնոլորտը, այդ ժամանակ մեզ կհաջողվի հասարակության օգնությամբ գտնել գոյություն ունեցող խնդիրների լուծումը», - ուրբաթ լրագրողներին ասաց Սուրենյանցը։
Միաժամանակ Սուրենյանցն ավելացրեց, որ այսօր «երկրում քաղբանտարկյալների առկայության ֆոնի վրա» կարելի է համոզված լինել, որ երկխոսության արդյունավետության գործակիցը շատ ցածր կլինի։
«Քաղաքական առողջ մրցակցության առկայությունը երկրում նվազագույնի կհասցնի փոխադարձ կշտամբանքների հնարավորությունը, ինչը ակնհայտ դրական ներգործություն կունենա երկխոսության գործընթացի վրա», - պարզաբանեց նա։
Իշխող Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին նշեց, որ երխոսությունը պետք է նպատակաուղղված լինի այսօր հայկական հասարակությունում ստեղծված բևեռացումը հարթեցնելուն։
«Այն մրցակցությունը, որը հատուկ է ժողովրդավարական նորմալ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնող յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի, հիմնվում է, մասնավորապես, այն բանի վրա, որ պարտված կողմը կարողանա իր մեջ ուժ գտնել՝ ընդունելու մյուս կողմի հաղթանակը», - կարծում է նա։-0-