Հայաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընտրական հանձնաժողովի նախագահի նկատմամբ մեղադրական վճիռը

15.05.2008, 19:53

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 15-ի նիստում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ՀՀ նախագահի համապետական ընտրությունների ընթացքում ձևավորված թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։

Ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի ապրիլի 17-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»), «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին  ՀՀ վերաքննիչ դատարանի լրատվական ծառայությունից:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը։--0—