Հայաստանը կմասնակցի 2008 թվականի հոկտեմբերին Դամասկոսում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային փառատոնին

13.05.2008, 18:44

Հայաստանը հրավիրվելու է մասնակցելու 2008 թվականի հոկտեմբերին Դամասկոսում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային փառատոնին։ Այս մասին երեկ հայտնել է Սիրիայի տուրիզմի նախարար Սաադալլա Աղա ալ-Կալան՝ Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները։

Մասնավորապես, արծարծվել է 2008-2011թթ. համար տուրիզմի ոլորտում համագործակցության գործնական ծրագրի ստորագրման անհրաժեշտությունը, որի նախագիծը գտնվում է քննարկման փուլում։-0-