ՀՀ ԿԸՀ նախագահը ճիշտ է համարում «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորների գրանցման որոշումը

13.05.2008, 18:01
ՀՀ ԿԸՀ նախագահը ճիշտ է համարում «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորների գրանցման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ճիշտ է համարում «Օրինաց երկիր» կուսակցության  խորհրդարանի երկու  պատգամավորների գրանցման վերաբերյալ որոշումը։

Ապրիլի 23-ին ՀՀ ԿԸՀ-ն «Օրինաց երկիր» կուսակցությունից գրանցել է երկու պատգամավորների՝ Խաչիկ Հարությունյանին և Արծրունի Աղաջանյանին՝ կառավարության գնացած Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի փոխարեն, որոնք նշանակվել են, համապատասխանաբար, արտակարգ իրավիճակների և տրանսպորտի և կապի նախարարների պաշտոնները։

Պատգամավորների նշանակման մասին որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով կուսակցության վեց անդամների ինքնաբացարկը, որոնք հաջորդաբար գտնվում էին համամասնական ցուցակում, թեև նրանցից երկուսը ԿԸՀ դիմում էին ներկայացրել, որ իրենք ինքնաբացարկ չեն ներկայացրել։

 «Մենք վստահ ենք, որ մեր որոշումը ճիշտ էր, այլապես մեզ տրամադրված յոթօրյա ժամկետը կխախտվեր։ Մենք արդեն դիմում ենք ուղարկել Գլխավոր դատախազություն, բայց դեռևս պատասխան չենք ստացել»,- ասաց Ազարյանը։

«Օրինաց երկիր» խմբակցությունը խորհրդարանում ութ պատգամավորական մանդատ ունի։ Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների հետ մեկտեղ մտել է նաև «Օրինաց երկիրը»՝ ստանալով երկու նախարարական պորտֆել և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։--0—