Հայաստանում հունիսի 26-27-ը կանցկացվի DigiTec Business ֆորումը
DigiTec Business ֆորումը, որն առնչվում է բիզնեսի տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 26-27-ը։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունից, ֆորումը նպատակ ունի աջակցելու ՏՀՏ ներդրմանը տնտեսության տարբեր ասպարեզներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական հնարավորություններ:
«Բիզնեսի արդյունավետությունն և դրա մրցունակությունը թե ներքին, թե արտաքին շուկայում մեծապես նպաստում են բիզնեսի տարբեր ոլորտներ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանն ու կիրառմանը», - ասվում է տեղեկատվության մեջ։
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսի տարբեր ոլորտների գործարարներ, կազմակերպությունների ղեկավարներ և ՏՀՏ պատասխանատուներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
DigiTec Business ֆորումի ընթացքում նախատեսվում է ցուցահանդես, որտեղ բիզնեսի ավտոմատացման իրենց լուծումները կներկայացնեն ՏՀՏ մի շարք ընկերություններ, որոնք ծառայություն են մատուցում մասնավորապես բանկային, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, առողջապահության, կրթական, պահեստավորման, առևտրային, շինարարական, տրանսպորտային ոլորտներում։
Ակնկալվում է շուրջ 300 բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն։
DigiTec Business ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)՝ ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության աջակցությամբ։
Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են ԱՄԻ «Նովոստի-Արմենիան», «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը, «Հայոց աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը, «Ար» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաև panorama.am և tert.am էլեկտրոնային հրատարակչությունները։--0-