Երևանում մայիսի 22-23-ը տեղի կունենա «Կովկաս-2007» խորհրդաժողովը

12.05.2008, 17:57
Երևանում  մայիսի 22-23-ը տեղի կունենա «Կովկաս-2007» խորհրդաժողովը
Երևանում  մայիսի 22-23-ը տեղի կունենա «Կովկաս-2007» խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 22-23-ը Երևանում տեղի կունենա «Կովկաս-2007» միջազգային խորհրդաժողովը։ Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին  Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտից, սպասվում է, որ միջոցառմանը կմասնացկեն քաղաքագետներ, կոնֆլիկտաբաններ և վերլուծաբաններ՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Լեհաստանից։

Խորհրդաժողովի շրջանակներում սպասվում են զեկույցներ և քննարկումներ «Հիմնական միտումները Հարավային Կովկասում 2007 թ.-ին», «Հարավային Կովկասի չճանաչված պետությունները», «Հարավային Կովկասի պետությունների սոցիալտնտեսական զարգացման հիմնական արդյունքները 2007 թ.-ին», «Տարածքային անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում 2007 թ.-ին», «Կասպյան էներգաքաղաքականություն-2007 և նրա կովկասյան չափումը», ինչպես նաև «Թուրքական քաղաքականությունը Կովկասի նկատմամբ 2007 թ.-ին», «Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային և Հյուսիսային Կովկասում», «Արևելքը և Կովկասյան տարածաշրջանը» և «Կովկասյան հակամարտություններն ու կոսովյան նախադեպը» թեմաներով։

Նախորդ նմանատիպ համաժողովը՝ «Կովկաս-2006» տեղի է ունեցել Երևանում՝ 2007 թ.-ի մայիսի 24-25-ը, որին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ և հասարակական գործիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։--0-