Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ՈԻԵՖԱ պատվիրակ կլինի
12.05.2008,
15:18
Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ՈԻԵՖԱ պատվիրակ կլինի
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը Չեմպիոնների Լիգայի 2007/08 թվականների մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» միջև մայիսի 21-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում եզրափակիչ հանդիպման պատվիրակը կլինի։
«Նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեր երկրի ներկայացուցիչն ընդգրկվում է նման կարգի իրադարձության կազմակերպման գործընթացում, այն էլ` ստանձնում է առանցքային դերերից մեկը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հայտնեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից:-0-

