ANCA-ի նախագահը խիստ քննադատել է նախագահ Բուշի ապրիլի 24-ի հայտարարությունը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Կեն Խաչիկյանը նամակ է ուղարկել Սպիտակ տուն, որում խիստ քննադատության է ենթարկել հայտարարությունը, որով Ջորջ Բուշը հանդես է եկել ապրիլի 24-ին՝ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության օրը։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ANCA-ից, Խաչիկյանը հայտարարությունը գնահատել է որպես Բուշի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումներին դավաճանության վերջին քայլ, ինչպես նաև թուրքական ստին մասնակից՝ նախագահի վարչակազմի «բարոյապես չկայացած» քաղաքականության խորհրդանիշ։
Խաչիկյանի նամակում նշվում է, որ Բուշն իր նախագահական երկու ժամկետում էլ մերժել է Հայոց եղեռնի ճանաչման հարցը քննարկելու պահանջները ու ԱՄՆ հայ համայնքի կողմից բարձրացված մյուս հասունացած հարցերը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-