Երևանի Դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր

12.05.2008, 13:41
Երևանի Դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնում տեղակայված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, մայիսի 9-ին, ժամը 10.04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնի տնօրենի առանձնասենյակի մուտքի մոտ տեղադրված է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից իրականացված տեղանքի ուսումնասիրությունից պարզել է, որ ահազանգը կեղծ է, շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:--0—