ՀՀ ԿԸՀ-ն «Օրինաց երկիր» կուսակցությունից գրանցել է մեկ պատգամավորի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած կուսակցության առաջնորդի փոխարեն

08.05.2008, 17:41
ՀՀ ԿԸՀ-ն  «Օրինաց երկիր» կուսակցությունից գրանցել է մեկ պատգամավորի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած կուսակցության առաջնորդի փոխարեն

ՀՀ ԿԸՀ-ն «Օրինաց երկիր» կուսակցությունից որպես պատգամավոր գրանցել է Իշխան Խաչատրյանին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի փոխարեն։

Ինչպես հինգշաբթի տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը, որոշումն ընդունվել է  նկատի ունենալով «Օրինաց երկիր» կուսակցության երկու անդամների՝ Վիկտորյա Հարությունյանի և Վահե Վարդապետյանի ինքնաբացարկի մասին հայտարարությունները։ Ելնելով Ընտրական օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ կետից (Համամասնական համակարգով ընտրված և պատգամավորի իր լիազորությունները ժամկետից շուտ դադարեցրած ԱԺ պատգամավորի մանդատը ԿԸՀ որոշմամբ մեկ շաբաթվա ընթացքում հանձնվում է համապատասխան կուսակցության ընտրական ցանկում թվով հաջորդ թեկնածուին)։

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ Վիկտորյա Հարությունյանը ԿԸՀ գրություն է ուղարկել, որ ինքը ինքնաբացարկի մասին որևէ դիմումի տակ չի ստորագրել։

Նրա խոսքով, համապատասխան դիմումը Գլխավոր դատախազություն է ուղարկվել՝ գործի հանգամանքները պարզելու համար։

«Մենք ստիպված էինք գրանցել պատգամավորին, քանի որ, օրենքի համաձայն, ԿԸՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է պատգամավորներին գրանցել մանդատները հանձնածների փոխարեն»,- պարզաբանեց Բախչագուլյանը։
 
Միաժամանակ, նա նշեց, որ եթե Գլխավոր դատախազության անցկացրած փորձաքննության արդյունքում պարզվի, որ դիմումի տակ դրված նրա ստորագրությունը չի համապատասխանում իսկականին, ապա ԿԸՀ-ն ստիպված կլինի վերանայել իր որոշումը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին։ Քաղաքական կոալիցիայի մետ մտնող «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստացել է՝ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում։ --0--