Այսօր Հայաստանում նշում են Երկրապահի օրը

08.05.2008, 16:03
Այսօր Հայաստանում նշում են Երկրապահի օրը

Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանում նշում են Երկրապահի օրը։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց ԵԿՄ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը, այս կապակցությամբ Երևանում այց է կազմակերպվել  դեպի ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների պանթեոն՝ Եռաբլուր, ինչպես նաև միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, ով Երկրապահ կամավորական միության հիմնադիրներից է և առաջին ղեկավարը։

«Այսօր Հայաստանի համար կարևոր օր է, քանի որ սկսած 90-ական թվականներից, ողջ հայ ժողովուրդը կամավոր է դարձել՝ ով ռազմի դաշտում, ով թիկունքում։ Այս լույսի տակ մենք պետք է միշտ առաջնորդվենք «Երկրապահի» գաղափարախոսությամբ, մարդկանց, ովքեր պաշտպանում են երկիրը»,- ասաց Սահակյանը։

Նա կարևորեց «Երկրապահ» կամավորականների միության գործունեությունը՝ նշելով երկրի կյանքում նրա կարևոր և դրական դերը։

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի համար այս օրը կրկնակի կարևոր է, քանի որ այն նշվում է նաև որպես Շուշի բերդաքաղաքի ազատագրման օր։
 
«Հայաստանի համար այսօր մեծ օր է մահացածներին հարգանքի տուրք մատուցելու, ոգով ամրապնդվելու, սխրագործությունները հիշելու ու երկրում ներկա իրավիճակի մասին մտածելու համար»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը։

Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը վճռականորեն է տրամադրված ամուր հիմքերով պետություն ստեղծելու առաջարկին, և վստահություն հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի ժողովուրդը դրական փոփոխությունների ականատեսը կդառնա։

«Երկրապահ» կամավորականների հասարակական-քաղաքական միությունը հիմնվել է 1993 թվականին։ Ներկա պահին միությունն ավելի քան 10 հազար անդամ ունի։

Կազմակերպությունը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմնակիցների ռազմականացված կազմավորումն է։

Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղում եռակի տոն է՝Համաշխարհայի Մեծ պատերազմի 63-ամյա հոբելյանը, ԼՂՀ Պաշտպանական բանակի ստեղծման 16-ամյակը և Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։-0-