Հայաստանում անհրաժեշտ է լուծել ազատ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ դաստիարակելու հարցը. պատգամավոր

07.05.2008, 17:21
Հայաստանում անհրաժեշտ է լուծել ազատ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ դաստիարակելու հարցը. պատգամավոր

Հայաստանում անհրաժեշտ է դնել և լուծել ազատ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ դաստիարակելու խնդիրը, կարծում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Լարիսա Ալավերդյանը։

«Խորհրդային Միության փլուզումից հետո մեր հանրապետությունում ազատ քաղաքացիներ դաստիարակելու գործում շատ թերություններ են եղել։ Դա հանգեցրեց նրան, որ երկրում չձևավորվեց էլիտա, որը դեր կունենար և պատասխանատվություն կկրեր հասարակության առաջ»,-ասաց Ալավերդյանը չորեքշաբթի՝ Մամուլի ազգային ակումբում։

Նրա խոսքով, երկրում կան միայն մտավորականության առանձին  ներկայացուցիչներ, բայց ոչ էլիտա, որը կձևավորեր երկրի ազատ քաղաքացիներ։

«Կառավարության և խորհրդարանի հետ կապված մեր բոլոր խնդիրները և երկրում առկա մյուս դժվարությունները բացատրվում են հենց ազատ հասարակության բացակայությամբ։ Եվ դա ոչ թե վերացական, այլ միանգամայն կոնկրետ հասկացություն է»,- ասաց Ալավերդյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այս հիմնախնդիրը չի դրվել և պատշաճ լուծում չի ստացել հանրապետությունում, իսկ այն, ինչն արվել է, չի համապատասխանել հասարակական պահանջարկին։--0—