Նոր կարիերայի կենտրոններ կբացվեն Հայաստանի երկու համալսարաններում

07.05.2008, 16:36
Նոր կարիերայի կենտրոններ կբացվեն Հայաստանի երկու համալսարաններում
Նոր կարիերայի կենտրոններ կբացվեն Հայաստանի երկու համալսարաններում

Երկու կարիերայի կենտրոններ կբացվեն Հայաստանի երկու համալսարաններում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID/CAPS) «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» ծրագրի շրջանակներում, հայտնեց ծրագրի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը։

Զբոսաշրջության ոլորտի առաջին կարիերայի կենտրոնը գործում է 2007 թվականի դեկտեմբերից՝ Ռուս-Հայկական՝ Սլավոնական պետական համալսարանում՝ CAPS/USAID ծրագրի աջակցությամբ։

«Մենք ծրագրում ենք բացել ևս երկու կարիերայի կենտրոններ՝ դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում՝ թեև կոնկրետ ծրագրեր դեռ մշակված չեն»,- չորեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Հեյլին։

Հեյլին նաև ավելացրեց, որ արդեն բանակցություններ են տարվում հինգ հայկական համալսարնների հետ, որոնցից երկուսում էլ հետագայում կբացվեն տվյալ կենտրոնները։

Ռուս-Հայկական՝ Սլավոնական պետական համալսարանում զբոսաշրջության ոլորտում կարիերայի կենտրոնը մասնագիտական ծառայություններ է առաջարկում ինչպես  ՌՀՀ, այնպես էլ այլ ուսումնական հաստատությունների զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողներին ու շրջանավարտներին

Կենտրոնում գրանցված ուսանողներն ու շրջանավարտները կարող են տեղեկություն ստանալ եղած հաստիքների վերաբերյալ կամ մասնագիտական պրակտիկա անցնել։ Բացի այդ, կենտրոնը խթանում է զբոսաշրջության ոլորտի ուսումնական հաստատությունների և Հայաստանի մասնավոր ըներությունների միջև կապերի զարգացմանը՝ գործատուների պահանջներին ավելի լավ տեղեկանալու նպատակով։-0-