Հայաստանի Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է Անձնագրերի կենտրոնացված տպագրության բաժին

07.05.2008, 16:15
Հայաստանի Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է Անձնագրերի կենտրոնացված տպագրության բաժին
Հայաստանի Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է Անձնագրերի կենտրոնացված տպագրության բաժին

Հայաստանի Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է երկրի քաղաքացիների Անձնագրերի կենտրոնացված տպագրության  բաժին։

Ինչպես լրագրողներին չորեքշաբթի հաղորդեց վարչության պետ Ալվինա Զաքարյանը, բաժինը ձևավորվել է՝ հանրապետության ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիների համար անձնագրերի ստացման գործընթացը հեշտացնելու նպատակով։

Նրա խոսքով, այս նորամուծությունից հետո քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի փաստաթղթերը ներկայացնել Անձնագրերի և վիզաների վարչություն, ինչը հերթերի գոյացման պատճառ էր դառնում։

«Այսուհետ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց գրանցման վայրի անձնագրերի բաժին»,- պարզաբանեց նա։

Զաքարյանը տեղեկացրեց, որ բաժնի աշխատակիցները տեղեկատվությունը մուտքագրում են միասնական համակարգչային համակարգ, հաստատում են, որ տվյալ քաղաքացուն անձնագիր տրամադրելու համար որևէ խոչընդոտ չկա, այնուհետև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կնքված ծրարներում հատուկ փոստային ծառայության միջոցով առաքում են Անձնագրերի և վիզաների վարչություն։ «Հատուկ կապը Երևանում գործում է ամենօրյա պարբերականությամբ, իսկ երկրի առանձին մարզերում՝ շաբաթը մեկ անգամ»,- ասաց նա։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակվում էր 3 մլն. 230 հազ. 700 մարդ, ինչը 7,8 հազարով ավելի է 2008թ. հունվարի 1-ի ցուցանիշից։--0—