Հայկական բուհերում պետք է ներդրվեն օլիմպիական գաղափարներ. սպորտի նախարար

07.05.2008, 13:57
Հայկական բուհերում պետք է ներդրվեն օլիմպիական գաղափարներ. սպորտի նախարար

Հայաստանի համալսարաններում օլիմպիական գաղափարների ներդրման անհրաժեշտություն կա, կարծում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

«Բուհերում սպորտի զարգացումը երիտասարդությանն առողջ ապրելակերպ վարելու հնարավորություն կտա», - ասաց նախարարը չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Երևանում «Օլիմպիական կրթության և դաստիարակության գործընթացը Հայաստանի բուհական համակարգում» երկօրյա գիտաժողովի բացման ժամանակ։

Գրիգորյանի խոսքերով, հասարակության լայն շերտերում օլիմպիական գաղափարների ներդրումն ու զարգացումը կնպաստի Հայաստանին՝ առավել արագ քայլերով հաջողությունների հասնել սպորտում։ Նախարարը գիտաժողովի մասնակիցներին հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթեց։

Ֆիզիկական դաստիարակության ինստիտուտի ռեկտոր Վռամ Առաքելյանն իր հերթին նշեց, որ գիտաժողովի ընթացքում կքննարկվեն բուհերում և հայկական հասարակության մեջ օլիմպիական գաղափարների տարածման գործընթացն ու մեխանիզմները։

«Այսօր ողջ աշխարհում օլիմպիական շարժումը արագ տեմպերով զարգանում և տարածվում է, և մեր խնդիրը յուրաքանչյուր հայ ընտանիք այդ գաղափարի ներդրումը պետք է լինի», -ասաց նա։

Առաքելյանը խոսքերով, գիտաժողովի նպատակն է, որպեսզի հայկական հասարակությունում բոլոր տարիքում զբաղվեն սպորտով և վարեն առողջ ապրելակերպ։

Գիտաժողովի շրջանակներում ելույթ կունենան փորձագետներ՝ սպորտի բնագավառում, ինչպես նաև օլիմպիական խաղերի պատմության և սկզբունքների մասին ֆիլմ կցուցադրվի։--0-