Հայաստանում ՃՏՊ հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս մեկն անգիտակից վիճակում է

06.05.2008, 14:10
Հայաստանում ՃՏՊ հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս մեկն անգիտակից վիճակում է

Հայաստանի Արագածոտնի մարզում ՃՏՊ հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս մեկը գտնվում է անգիտակից վիճակում, հայտնեցին Հայաստանի ԱԻՆ առընթեր Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։

«Մայիսի 5-ին ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, դեռևս չպարզված հանգամանքներում, BMW մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը»,- ասվում է Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենայից անգիտակից վիճակում դուրս է բերվել վարորդը և տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետև՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան ջրից դուրս բերելուց հետո զոհված ուղևորի մարմինը տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցի դիահերձարան։

Հաղորդագրությա համաձայն, ավտոպատահարի պատճառները, տուժածի և զոհվածի ինքնությունը ճշտվում են։-0-