ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար պետք է աշխատի ողջ հայ հասարակությունը

06.05.2008, 14:06
ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար պետք  է աշխատի ողջ հայ հասարակությունը
ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար պետք  է աշխատի ողջ հայ հասարակությունը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին ընդունված բանաձևի իրականացման ուղղությամբ պետք է աշխատի ողջ հայ հասարակությունը, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից պատգամավոր Էդուրդ Շարմազանովը։

«Մեզ համար այժմ կարող է լինել միայն երկու ճանապարհ՝ կամ հետընթաց, կամ ժողովրդավարություն։ Մենք միանշանակորեն ընտրում ենք ժողովրդավարությունը, սակայն անհնար է, որպեսզի այն հաստատվի մի քանի օրվա ընթացքում»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Շարմազանովը։

Նա նշեց կարևորությունն այն բանի, որ իշխող կոալիցիան  պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ու մամուլի ազատության զարգացման գործում։

«Բանաձևի դրույթներն իրականացնելը միանգամայն հնարավոր է, սակայն միայն իշխանությունների ջանքերը բավարար չեն։ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար պետք  է աշխատենք և մենք, և դուք, և մեզանից յուրաքանչյուրը»,- ասաց Շարմազանովը։

Ընդ որում պատգամավորն ասաց, որ իրականացված բարեփոխումների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականն այնքան կարևոր չէ, որքան հայ ժողովրդի հավանությունը և իշխանությունների հանդեպ վստահության ստեղծումը։

«Ամենակարևորն այն է, որ մեր բարեփոխումներն արագ ու արդյունավետ կերպով անդրադառնան մեր քաղաքացիների կյանքի վրա»,- ասաց Շարմազանովը։

ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանին առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։--0--