ԼՂՀ նախագահը հանդիպել է Ղարաբաղի և Հայաստանի գրողների միության անդամների հետ

05.05.2008, 19:49
ԼՂՀ նախագահը հանդիպել է Ղարաբաղի և Հայաստանի գրողների միության անդամների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի հանդիպել է ԼՂՀ և Հայաստանի գրողների միությունների անդամների, ինչպես նաև երիտասարդ գրողների խմբի հետ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են երկու հայկական հանրապետությունների մշակույթի ոլորտին։

Ընդգծվել է մշակույթի առանցքային նշանակությունը հայապահպանման գործում և այդ համատեքստում Հայաստան-Արցախ-Սփյուրք մշակութային կապերին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը ողջունել է երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցության անցկացումը Արցախում՝ հույս հայտնելով, որ այն կդառնա ավանդական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ  ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին:--0—