Երգչուհի Դիանա Գուրցկայան ելույթ կունենա Հայաստանում` «Եվրատեսիլ-2008» պրոմո-տուրի շրջանակներում

05.05.2008, 18:06
Երգչուհի Դիանա Գուրցկայան ելույթ կունենա Հայաստանում` «Եվրատեսիլ-2008» պրոմո-տուրի շրջանակներում

«Եվրատեսիլ-2008» միջազգային երաժշտական մրցույթի Վրաստանի մասնակից, հայտնի էստրադային երգչուհի Դիանա Գուրցկայան ելույթ կունենա Երևանում` իր պրոմո-տուրի շրջանակներում։

Երկուշաբթի՝ մայիսի 5-ին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում «Երկու աստղ» երաժշտական շոուի ժամանակ Գուրցկայան կներկայացնի «Peace will come» («Խաղաղությունը կգա») երգը, հայտնեց ինքը` երգչուհին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դիանա Գուրցկայան կերգի նաև հայտնի հայ երգչուհի Սիրուշոյի հետ, ով իր երկիրը կներկայացնի Եվրատեսիլ-2008-ին։

«Ես անչափ ուրախ եմ, որ գտնվում եմ Երևանում, այստեղ ինձ շատ հարազատ է»,- ասաց նա։

Գուրցկայան նշեց, որ մեծ հաղթանակ ու պատիվ է համարում Եվրատեսիլ-2008 –ին Վրաստանը ներկայացնելը, երկիր, որտեղ նա ծնվել և մեծացել է։

Հայտնի երգչուհին նշեց, որ պրոմո-համերգներով հասցրել է լինել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Կիպրոսում և Մակեդոնիայում, իսկ առաջիկա օրերին պատրաստվում է ելույթ ունենալ Բելառուսում։

 «Եվրատեսիլ-2008» մրցույթի կիսաեզրափակիչը տեղի կունենա Բելգրադում (Սերբիա)՝ մայիսի 20 և 22-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 24-ին։-0-