Հայերի հայրենադարձության նախագիծը պետք է լինի կառավարական ծրագրում.պատգամավոր

04.05.2008, 17:00
Հայերի հայրենադարձության նախագիծը պետք է լինի կառավարական ծրագրում.պատգամավոր
Հայերի հայրենադարձության նախագիծը պետք է լինի կառավարական ծրագրում.պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում պետք է ամրապնդվի  մոտ 30 հազար հայերի ամենամյա հայրենադարձության նախագիծը, կարծում է ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա այն նպատակներից մեկն է, որը ՀՅԴ-ն առաջարկել է ամրապնդել կառավարության գործունեության ծրագրում։ Բացի այդ, ծրագրում պետք է ամրագրված լինի, որ 2012 թվականին Հայաստանում զբաղվածության մակարդակը պետք է հասցվի եվրոպական երկրների միջին մակարդակին»,- ասաց Մինասյանը կիրակի՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

Պատգամավորի խոսքով, Հայաստանում գործազրկության պաշտոնական մակարդակը կազմում է 7 տոկոս, այն դեպքում, երբ ոչ պաշտոնական տվյալներով գործազուրկների թիվը կազմում է 27 տոկոս։ Ինչպես ընդգծեց Մինասյանը, այս ճողքվածքի կրճատումը պետք է դառնա կառավարության գերխնդիրը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկությունը կազմել է 6,4 տոկոս՝ 0,8 տոկոսով կրճատվելով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։

Խորհրդարանականը նշեց, որ Հայաստանի կառավարության մինչև 2012 թվականի գործունեության ծրագիրը, որը ստացել է Ազգային ժողովի հավանությունը, ընդգրկում է քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագրի կետերը, ինչպես նաև ժողովրդավարական գաղափարներ, որոնք միասնություն են պահանջում։

ՀՀ կառավարության գործունեության ծրագրի ուղղությունների թվում Մինասյանը հատկապես ընդգծեց նյութական արտադրության,  գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները, որոնք, նրա կարծիքով, հատուկ պետական աջակցության կարիք ունեն։

Մասնավորապես, ինչպես ասաց պատգամավորը, գյուղատնտեսության ոլորտը կարող է մասնագիտանալ որոշակի մրցունակ ապրանքների արտադրության մեջ։ Արդյունաբերության ոլորտում Մինասյանն առանձնացրեց լեռնա-հանքային արդյունաբերությունը, նշելով, որ նյութական արտադրության ոլորտում մեկ աշխատատեղը սպասարկման ոլորտում ստեղծում է հինգ աշխատատեղ։

«Արդյունաբերական ոլորտի զարգացումը կբարձրացնի երկրի բնակչության զբաղվածությունը»,- ընդգծեց նա։

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ անհրաժեշտ է ապահովել Հայաստանի պետբյուջեի տարեկան աճը, իսկ ՀՆԱ բյուջետային ծախսերի մասնաժինը 2012թ.-ին պետք է կազմի 30 տոկոս, այն դեպքում, երբ 2008թ.-ին այդ ցուցանիշը կազմում է 23,3 տոկոս։--0—