2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը ստացել է 14,6 միլիոն դոլարի 1068,6 տոննա հումանիտար օգնություն

04.05.2008, 12:28

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թվականի առաջին եռամսյակում հումանիտար օգնության տեսքով Հայաստան է ներկրվել 1068,6 տոննա ապրանք՝ 4520,5 միլիոն դրամ կամ 14,6 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 14,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, այսպիսի տվյալներ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Ազգային վիճակագրական  ծառայությունը՝ հիմնվելով ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի տեղեկատվության վրա։

Օգնության ընդհանուր ծավալի 39,9 տոկոսը քիմիական արտադրությանն ու դրա հետ կապված ճյուղերին է բաժին ընկել, 17,9 տոկոսը՝ սարքերին ու սարքավորումներին, 15,4 տոկոսը՝ բուսական ծագմամբ ապրանքներին, 6,8 տոկոսը՝ մանածագործական ապրանքներին, 20 տոկոսը՝ այլ ապրանքներին։

Հումանիտար օգնությունը հիմնականում ստացվել է ԱՄՆ-ից՝ 67,7 տոկոս, Շվեյցարիայից՝ 10,7 տոկոս, Գերմանիայից՝ 2,9 տոկոս, Ռուսաստանից՝ 1,1 տոկոս։-0-