Եվրոպայի առաջնությանը հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսել է 2-7 տեղերը

04.05.2008, 12:12
Եվրոպայի առաջնությանը հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսել է 2-7 տեղերը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը իր հայրենակցների մեջ ամենալավ արդյունքն է ցույց տվել Պլովդիվում (Բուլղարիա) ավարտված Եվրոպայի շախմատի իններորդ առաջնության ժամանակ, կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայից։

Մկրտչյանը, 11 ռաունդի արդյունքներով, հավաքել է ութ միավոր և 2-7 տեղերը կիսել 159 մասնակցների մեջ՝ ընդամենը կես միավորով զիջելով առաջնության հաղթող, ուկրաինացի շախմատիստուհի Եկատերինա Լագնոյին։

Մյուս հայ շախմատիստուհիների արդյունքները հետևյալն են՝ 11-ից 7,5 միավոր հավաքել է Էլինա Դանիելյանը՝ գրավելով 13-րդ տեղը, 6-ական միավոր՝ Նելլի Աղինյանը՝ 62, Լիլիթ Գալոյանը՝63 և Սիրանույշ Անդրեասյանը՝ 69։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Աննա Հայրապետյանը 4 միավորով 135-րդ տեղում է։

Եվրոպայի շախմատի տղամարդկանց առաջնությունում 337 մասնակիցներից հաղթող է ճանաչվել Նիդեռլանդները ներկայացնող Սերգեյ Տիվյակովը՝ հնարավոր 11-ից վաստակելով 8,5 միավոր։

Առաջնության հաղթողից մեկ միավորով հետ մնացին հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը՝19-րդ տեղ և Գաբրիել Սարգսյանը՝ 28-րդ տեղ։ Յոթ միավոր հավաքեց Սամվել Տեր-Սահակյանը՝ 42-րդ տեղ, կես միավորով նրանից հետ է մնացել Կարեն Ասրյանը՝ 67-րդ տեղ, 6-ական միավորներ ունեն Տիգրան Քոթանջյանը՝ 95-րդ տեղ, Աշոտ Անաստասյանը՝ 124, Տիգրան Պետրոսյանը՝ 127, Արտաշես Մինասյանը՝ 142-րդ տեղեր։ Մեկ այլ հայ շախմատիստ՝ Դմիտրի Հարությունյանը զբաղեցրել է վերջին՝ 316-րդ տեղը՝ հավաքելով 2,5 միավոր։ -0-