ՀՀ ԱԳ նախարարը հուսով է Ստրասբուրգում բովանդակալից հանդիպում ունենալ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

30.04.2008, 19:29
ՀՀ ԱԳ նախարարը հուսով է Ստրասբուրգում բովանդակալից հանդիպում ունենալ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ մայիսի 6-ին Ստրասբուրգում նախատեսված իր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ բովանդակալից կլինի։

«Դա լինելու է իմ առաջին հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հնարավոր է՝ այն կունենա ճանաչողական բնույթ։ Սակայն հուսով եմ, որ հանդիպումը բովանդակալից կլինի, և դրանից հետո մենք հնարավորություն կունենանք հայտարարել բանակցությունների շարունակության մասին»,- ասաց Նալբանդյանը չորեքշաբթի՝ ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը պատրաստակամություն հայտնեց Մամեդյարովի հետ հանդիպումից հետո մանրամասն պատասխանել ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ պատգամավորներին հետաքրքրող հարցերին։--0—