Հայ ժողովուրդն իշխանությունններից արմատական բարեփոխումներ է ակնկալում. պատգամավոր
Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը կառավարությունից արմատական բարեփոխումներ է ակնկալում, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
«Հայաստանին անհրաժեշտ են հետևողական քայլեր։ Ներկա կառավարությունն արդեն 11-րդն է՝ անկախացումից հետո, և այն ծանր ժառանգություն է ստացել, որի հիմնական մասը դարձան մարտի 1-ի դեպքերի, նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացների հետևանքները»,- ասաց Սաֆարյանը չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանի նիստի ժամանակ։
Հայաստանի ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվեցին անակարգությունների և ցուցարարների ու իրավապահների միջև բախումների, որոնց արդյունքում մահացավ տասը և վիրավորվեց 265 մարդ։
Ինչպես պնդում է Սաֆարյանը, «Ժառանգություն» խմբակցությունը սպասում էր, որ նորանշանակ կառավարության ծրագիրը կտար այս հարցերի պատասխանը և ցույց կտար ստեղծված խնդիրների լուծման նպատակներն ու միջոցառումների գրաֆիկը։
Սակայն ներկայացված ծրագիրը, քարտուղարի կարծիքով, ամբողջական չէ և որոշ բաժիններում անճշտություններ ու անորոշություն է պարունակում, ինչն էլ նկատի ունենալով՝ «ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկել փաստաթղթին։
«Բայց մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք խոսքով, գործով ու նկատողություններով լրացնել եղած բացթողումները»,- ավելացրեց նա։
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստում 88 «կողմ» և 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է 2008-2012 թվականների կառավարության գործունեության ծրագիրը։--0-