Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության կեսը փոխանցեն ընդդիմությանը. կուսակցության առաջնորդ

Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության կեսը փոխանցեն երկրի ընդդիմությանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը։
«Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել պատասխանատվության կեսը և աշխատել իշխանությունների հետ։ Սակայն եթե նրանք ժողովրդի շահերին դեմ գնան, ապա մենք պատրաստ ենք լինել ամենաարմատական ընդդիմությունը», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «կուսակցությունն իր համեստ միջոցներով միշտ պայքարել է մարդու իրավունքների համար»։
Նրա խոսքերով, կուսակցությունը ներքաղաքական համագործակցության համալիր ծրագիր է պատրաստում։ «Այդ ծրագիրը մշակվում է ոչ միայն և ոչ այնքան մեր խմբակցության համար, որն ունի ընդամենը ութ մարդ, այլ ավելի շուտ միտված է ապագայի վրա, որպեսզի համագործակցությունն արտահայտվի ոչ միայն պաշտոնների բաշխման մեջ, այլ համալիր կերպով», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ընդդիմության պատասխանատվությանը կարելի է հանձնել ԶԼՄ-ների գործունեության հետ կապված գործառույթները։ «ՀՀ նախագահն ու վարչապետը հանդես են եկել անվստահության պատի քանդման կոչով, և դա լավ սկիզբ է։ Սակայն այժմ եկել է խոսքերն հաստատելու ժամանակը»,- ասաց Հովհաննիսյանը։-0-