Հայաստանում Բուլղարիայի մշակույթի օրերը կօգնեն ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

29.04.2008, 19:54
Հայաստանում Բուլղարիայի մշակույթի օրերը կօգնեն ակտիվացնել տնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 2009թ. Հայաստանում նախատեսված Բուլղարական մշակույթի օրերը կոգևորեն   նաև երկու  կողմերի գործարարներին` խթան հանդիսանալով տնտեսական փոխգործակցության ակտիավացմանը, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, այս կարծիքը Սարգսյանը հայտնել է երեքշաբթի՝ ՀՀ-ում Բուլղարիայի  Հանրապետության   արտակարգ և լիազոր  դեսպան Թոդոր Մարինով Ստայկովի հետ հանդիպմանը։

ՀՀ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ  հայ-բուլղարական  հարաբերությունների  զարգացման գործում մեծ դեր ունի նաև բուլղարահայ համայնքը։

Համաձայնելով  ՀՀ  վարչապետի հետ, դեսպանը  հավաստել է, որ հարյուրամյակներ  առաջ  Բուլղարիայում ձևավորված  հայ  համայնքը միշտ էլ  կարողացել է  պահպանել  իր ազգային հատկանիշները` լեզուն, կրոնը, մշակույթը, լիարժեք մասնակցություն   ունենալ երկրի կյանքին, իր ներդրումը  բերել  հայ-բուլղարական համագործակցությանը:

Ներկայումս Բուլղարիայի հայկական համայնքը կազմում է շուրջ 30 հազար մարդ։--0—