Հայաստանի կառավարությունն իր կայքում տեղադրել է կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները

29.04.2008, 14:40
Հայաստանի կառավարությունն իր կայքում տեղադրել է կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները
Հայաստանի կառավարությունն իր կայքում տեղադրել է կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության www.gov.am ինտերնետային պաշտոնական կայքում տեղադրվում են նախօրեին հավանության արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ էլեկտրոնային փոստով ստացված կարծիքներն ու առաջարկությունները, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարութան մամուլի ծառայությունից։

«Ստացված առաջարկություններին կարելի ծանոթանալ կառավարության պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում»,- նշեցին մամուլի ծառայությունից։
  
Հայաստանի կառավարությունն արտահերթ նիստում երկուշաբթի հաստատել է ծրագրի նախագիծը և փաստաթուղթը փոխանցել խորհրդարան։

Հայաստանի նոր կոալիցոն կառավարությունը վերջնականապես ձևավորվել է ապրիլի 21-ին՝ երկրում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։

Նրա մեջ են մտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և Հայ Հեղափոխական դաշնակցությունը։

Ներկայում կառավարության ծրագիրը ներկայացված է Ազգային ժողովի քննարկմանը։

Փաստաթղթի համաձայն, կառավարությունը 2008-2012 թթ. ընթացքում ակնկալում է համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ։ Նախատեսվում է նաև ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ և տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում։ Նախատեսվում է նաև աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում  ապահովելով  11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները և ներառում է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:-0-