Հայաստանի և ԼՂՀ սահմանային գոտում տեղի է ունեցել երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չկան
29.04.2008,
13:10
Հայաստանի և ԼՂՀ սահմանային գոտում տեղի է ունեցել երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չկան
Երեքշաբթի առավոտյան Հայաստանի և ԼՂՀ սահմանային գոտում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, երեշքաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
«3,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վարդենիս քաղաքից 20կմ արևելք», - նշեցին Փրկարար ծառայությունից։
Երկրաշարժը զգացվել է մի շարք բնակավայրերում՝ Վարդենիսում` 4, Ջերմուկում, Մարտունիում և Կարճաղբյուրում` 3 բալ:
Զոհեր և ավերածություններ չկան։-0-

