ՀՀ նախագահի պաշտոնում Սարգսյանի ընտրվելը մեծացրել է իշխող Հանրապետական կուսակցության պատասխանատվությունը. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի պաշտոնում հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելը կուսակցության վրա մեծ պատասխանատվություն է դրել, կարծում է ԱԺ խորհրդարանի խոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։
«Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը ոչինչ չկորցրեց, հակառակը, ձեռք բերեց էլ ավելի մեծ պատասխանատվություն՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի», - ասաց նա երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների ձայների 52,82 տոկոսով հաղթանակ տարավ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Թորոսյանի խոսքերով, ՀՀ նախագահի պաշտոնում Սարգսյանի ընտրվելուց հետո էլ ավելի մեծացավ կառավարության ծրագրերի և ՀՀԿ ու նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրերի իրականացման համար պատասխանատվությունը։
ՀՀԿ-ն գրանցվել է 1991-ին։ 1990-97թթ. այն ղեկավարել է Աշոտ Նավասարդյանը։ 2000-2007թթ. կուսակցության վարչության նախագահ է դարձել կառավարության նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ Մարգարյանի մահվանից հետո 2007թ.-ին ՀՀԿ-ն ղեկավարեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ չորրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն ստացել է 65 մանդատ։ Երկրի նոր կառավարությունում, որի ձևավորումն ավարտվել է ապրիլի 21-ին, նույն կուսակցությանն է պատկանում երեք նախարարական պորտֆել։–0—

