Համաքաղաքային երկրորդ մարզական «Բակային փառատոնը» կանցկացվի 2008 թ. ամռանը

28.04.2008, 15:41
Համաքաղաքային երկրորդ մարզական «Բակային փառատոնը» կանցկացվի 2008 թ. ամռանը

Երեխաների շրջանում համաքաղաքային երկրորդ մարզական «Բակային փառատոնը» կանցկացվի 2008 թ. հուլիս-օգոստոսին՝ Երևանում, երկուշաբթի տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի  վարչության պետ Կամո Մովսիսյանը։

«Այս տարի փառատոնի ձևաչափը կընդլայնվի, մասնավորապես ֆուտբոլին, վոլեյբոլին, բաստեկբոլին և հանդբոլին կավելանան թեթև աթլետիկայի մրցումները», - ասաց նա։

Նրա խոսքերով, մրցումները կանցկացվեն երկու փուլով։

«Առաջին փուլում մայրաքաղաքի համայնքների բակերի ներկայացուցիչները կմրցեն միմյանց հետ, իսկ հաղթողները կմասնակցեն համաքաղաքային մրցույթին, որի ընթացքում կորոշվի չեմպիոնը», - նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Մովսիսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի փառատոնը մեծ արձագանք ստացավ, և դրան մասնակցեց ավելի քան երկու հազար երեխա։

«Փառատոնի նպատակը երեխաներին և դեռահասներին սպորտին և առողջ ապրելակերպին ներգրավելն է», - նշեց նա։

2007 թ.-ին բոլոր չորս մարզաձևերով՝ ֆուտբոլ, հանդբոլ, վոլեյբոլ և բասկետբոլ, առաջին «Բակային փառատոնի» բացարձակ չեմիոնն էր Երևանի Շենգավիթ համայնքը։-0-