2008 թ.-ին Երևանի օրը կնշվի հոկտեմբերի 11-ին. քաղաքապետարան

Այս տարի Երևանի 2790-ամյա հոբելյանը կնշվի հոկտեմբերի 11-ին, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով վարչության պետ Կամո Մովսիսյանը։
Մովսիսյանի խոսքերով, Երևանի քաղաքապետարանն արդեն մշակում է տոնական միջոցառումների անցկացման սցենարը։ «Չնայած մինչև հոկտեմբեր դեռ ժամանակ կա, սակայն մենք արդեն պատրաստվում ենք՝ այդ օրը համաքաղաքային տոնի վերածելու ուղղությամբ», - նշեց նա։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այդ օրը Երևան կժամանեն տարբեր քաղաքներից բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ, ինչպես նաև զբոսաշրջիկներ։
Երևանը հայկական 13-րդ մայրաքաղաքն է, որը 2008 թ.-ին կնշի իր հիմնադրման 2790-ամյակը։
Էրեբունին (Երևան) հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելք։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։
Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թ.-ի մայիսի 28-ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի կեսին՝ սկսած 1968 թ.-ից։-0-