Հայաստանի հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ կնշանակվի Ահարոն Չիլինգարյանը

25.04.2008, 16:38
Հայաստանի հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ կնշանակվի Ահարոն Չիլինգարյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ կնշանակվի Ահարոն Չիլինգարյանը, ուրբաթ  Հայաստանի կառավարության նիստին հայտնեց երկրի վաւչապետ Տիգրան Սարգսյանը։

Առաջին տեղակալի պաշտոնն այսօր հաստատվել է կառավարության կողմից։

«Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումները հիմնական խնդիրներից են։ Առաջին տեղակալի պաշտոնը մտցնելով՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ հարկային վարչարարության բաեփոխումները նոր ուժ կստանան»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքերով, տնտեսական ոլորտի մասնագետները շատ լավ են ճանաչում Չիլինգարյանին։

«Ահարոն Չիլինգարյանը 1990 թվականից մասնակցել է հարկային օրենսդրության ստեղծմանը։ Նա կարգապահ և համեստ մարդ է, իսկական մասնագետ։ Վստահ եմ, որ նրա նշանակումը զգալի խթան կդառնա մի կողմից մեր հարկային ծառայության համար, մյուս կողմից կմեծացնի մեր հանդեպ ժողովրդի վստահությունը»,-- նշեց վարչապետը։-0-