Հայաստանում միասնական պետական քննությունների ժամանակ նախատեսվում է «խլացուցիչներ» օգտագործել բջջային հեռախոսների համար

23.04.2008, 16:10
Հայաստանում միասնական պետական քննությունների ժամանակ  նախատեսվում է «խլացուցիչներ» օգտագործել բջջային հեռախոսների համար

Միասնական պետական քննությունների ժամանակ Հայաստանում նախատեսվում է կիրառել այնպիսի սարքավորումներ, որոնք կարգելափակեն բջջային հեռախոսների զանգերը և հաղորդագրությունները քննասրահում, հաղորդեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Դա հատկապես ակտուալ կլինի մաթեմատիկայի քննության ժամանակ, որպեսզի ուսանողները չօգտվեն SMS և MMS ծառայություններից»,- չորեքշաբթի Երևանում ասաց Մկրտչյանը։

2007-2008թթ. ուս.տարում Հայաստանում միասնական պետական քննությունն անցկացվելու է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև չորս օտար լեզուներից՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ 2008թ. մարտի 20-ին Գնահատման և թեսթավորման կենտրոնն ավարտել է ընթացիկ տարված ՄՊՔ-ին մասնակցելու հայցադիմումների ընդունումը։

Բացի այդ, նախարարի խոսքով, ողջ քննական գործընթացը, ինչպես և անցյալ տարի, հեռարձակվելու է տեսա և աուդիոռեժիմներով, ընդ որում, ոչ միայն Երևանում, այլև հանրապետության բոլոր մարզերում։

«Դա ծնողներին հնարավորություն կտա լսել ողջ քննական ընթացքը»,- պարզաբանեց Մկրտչյանն՝ ավելացնելով, որ բոլոր ձայնագրությունները պահվելու են՝ դիմորդի կողմից բողոքարկում ներկայացնելու դեպքում դիտելու համար։

Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ-ներ անցկացվեցին 2007թ. հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ ՀՀ 1442 քննական կենտրոններում և ԼՂՀ-ում։ Ընդհանուր առմամբ, ՄՊՔ-ներին մասնակցեց ավելի քան 50 հազ. մարդ, դեռ ավելին՝ նրանցից մոտ 38 հազարը ավարտական քննությունը հանձնում էին «Ա» տարբերակով, իսկ մնացածը՝ «Բ» տարբերակով, որոնք կազմված էին բուհերի ընդունելության քննությունների հարցերից։--0—