Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը շրջանավարտներին հատուկ ուսուցման վկայագիր է հանձնել

23.04.2008, 14:38
Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը շրջանավարտներին  հատուկ ուսուցման վկայագիր է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտն առաջին անգամ քրեակատարողական հիմանարկների ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 30 շրջանավարտ-աշխատակիցներին  հատուկ ուսուցում ստանալու վկայագիր է հանձնել։

«Հատուկ ուսուցումը զենք և հատուկ միջոցներ կրելու, պահելու և օգտագործեու  վերաբերյալ օրենքով նախատեսված գիտելիքներ ստանալն է։ Սա շատ կարևոր գործընթաց է, որը մենք կարոզղ ենք իրագործել այս տարվանից սկսած»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը։

Նրա խոսքերով, այս ուսուցման կարևորությունը նրանում է, որ քերակատարողական հիմնարկների ու Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներն իրենց աշխատանքի ընթացում շատ խնդիրների են հանդիպում, որոց լուծման համար պետք է հստակ իմանալ, թե որ դեպքում կարելի է զենք կիրառել։

«Հատուկ աշխատակիցները բոլոր այս գիտելիքները կարողացել են ստանալ մեր հատուկ դասընթացների ընթացքում»,- ասաց Հայրապետյանը՝ ավելացնելով, որ ծրագրերը ժամանակի հետ կկատարելագործվեն։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վաղինակ Քոչարյանն իր հերթին նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանը մի շարք փոփոխություններ է կատարել դատաիրավական համակարգում։

«Այդ փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը կադրերի վերապատրաստումն ու ուսուցումն է, և Իրավաբանական ինստիտուտում սովորելը թույլ է տալիս հետագա գործունեության համար կարևոր և անհրաժեշտ գիտելիքներ ստանալ»,- ասաց Քոչարյանը։

Արդարադատության նախարարության հատուկ ուսուցման ծրագիրը նախատեսում է հատուկ միջոցների և զենքի կառուցվածքի, այն կրելու կանոնների ուսումնասիրում,  ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում։

2008 թվականի ընթացքում Իրավաբանական ինստիտուտը ծրագրում է ուսանել Արդարադատության նախարարության  հատուկ ծառայությունների 385 աշխատակցի։ Դասընթացի տևողությունը 60 ժամ է։-0-