ՀՀ նախագահը Ռուսաստանի ՄԿԴԳ-ի պետի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային կապերին առնչվող հարցերը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չորեշքաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մշակույթի և կինոմատոգրաֆիայի դաշնային գործակալության (ՄԴԿԳ) պետ Միխայիլ Շվիդկոյին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում նախագահը մշակութային կապերի պահպանումն ու ընդլայնումը համարել է երկկողմ փոխգործակցության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը», - նշեցին մամուլի ծառայությունից։
Սարգսյանը ընդգծել է, որ մշակույթի և արվեստի դերը մշտապես մեծ է եղել երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում:
ՀՀ նախագահը կարևորել է մշակութային կապերի անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, երկու երկրներում բարձր մակարդակով և ներկայանալի միջոցառումների անցկացումը:
Միխայիլ Շվիդկոյն իր հերթին խոսել է ակտիվ և դինամիկ զարգացող հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվ աշխատանք է տանում ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդում:
Շվիդկոյի խոսքերով, ներկայումս հայ գործընկերների հետ քննարկվում է մանկապատանեկան համատեղ ծրագրերի իրականացման հարցը:
«Կողմերը կարևորվել են ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինոմատոգրաֆիայի դաշնային գործակության միջև այսօր ստորագրվելիք 2008թ. մշակութային համագործակցության հուշագիրը, որը հայ հանդիսատեսին կպարգևի ռուսական արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի մի առիթ», - նշեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։--0-

