2008թ. հունվար-մարտին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9 տոկոս

21.04.2008, 15:31
2008թ. հունվար-մարտին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9 տոկոս
2008թ. հունվար-մարտին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2008թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9 տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական  ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 483,1մլրդ. դրամ (1568,2մլն. դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2008թ. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 7,9 տոկոսով՝ 2007թ. հունվար-մարտ ամիսների համեմատ։ Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գներն արտադրողներն ավելացրել են 4,3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2008թ. հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 100,2 տոկոս։

2008թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 333,6 մլրդ. դրամ կամ 1082,9 մլն. դոլար՝ 23,6 տոկոսով ավելանալով  2007թ. հունվար-մարտ ամիսների համեմատ։

2007թ. հունվար-մարտ ամիսների տնտեսական աճը կազմել է 11,1 տոկոս։ Պետբյուջեի համաձայն, 2008թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 10 տոկոսի չափով ($1՝ 310,22 դրամ)։ --0—