ՀՀ նախագահը նշանակել է էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին

18.04.2008, 17:34

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագրեր է ստորագրել՝ Արմեն Մովսիսյանին՝  Հայաստանի հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների,  Հարություն Քուշկյանին՝ ՀՀ առողջապահության, Արամ Հարությունյանին` ՀՀ բնապահպանության, Աղվան Վարդանյանին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ նշանակելու մասին։

Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։ Բոլոր նախարարները  նախորդ կառավարության կազմում զբաղեցնում էին նույն պաշտոնները։--0—