Հայաստանի կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ. վարչապետ

18.04.2008, 16:37
Հայաստանի կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ. վարչապետ

Հայաստանի գիտության և կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ, ուրբաթ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին նոր նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացնելիս։

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ առանց կրթության ոլորտում լուրջ բարեփոխումների Հայաստանի զարգացումը բոլոր ոլորտներում կտապալվի։ Երկրի արդիականացումը հնարավոր է միայն կրթության ժամանակակից համակարգի ձևավորման դեպքում»,-ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, երկրի բոլոր խնդիրներն ու անհաջողությունները պայամանավորված են կրթության ոլորտի խնդիրներով, և անհրաժեշտ է պատրաստ լինել լուրջ բարեփոխումներին։

Վարչապետը ներկայացրեց Հայաստանի կրթության ոլորտի ապագայի տեսլականը՝ հիմնված 2010 թվականից հետո Եվրոպայի համալսարանական կյանքի վերաբերյալ Լիսաբոնի դեկլարացիայի վրա։

Նա նշեց այն կետերը, որոնք առանձնապես արդիական են Հայաստանի համար, մասնավորապես, ուժեղ համալսարանների և գիտելիքների վրա հիմնված հասարակության ստեղծում, կրթության համակարգի զարգացման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորում, բուհերի դասախոսական կազմի թարմացում, կրթության շարունակականության ապահովում, համալսարանների և արտադրության կապ և կրթության նորարական ուղղվածություն։

Կրթության և գիտության նոր նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար։ Նա նշեց Հայաստանում կրթության և գիտության ապագա զարգացման  նշված ուղղությունների կարևորությունը։

Մկրտչյանը նկատեց, որ Հայաստանում գիտության ոլորտի զարգացման սկզբունքերի քննարկումները պետք է արվեն բարձր մակարդակով։-0-