ՀՀ նախագահը նշանակել է քաղաքաշինության, մշակույթի, կրթության և գիտության նախարարներին
Հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել քաղաքաշինության, մշակույթի, կրթության և գիտության նախարարների նշանակման մասին։
Հրամանագրի համաձայն՝ մշակույթի նախարար է նշանակվել Հասմիկ Պողոսյանը (անկուսակցական), կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը (ՀՅԴ), քաղաքաշինության նախարար է նշանակվել է Վարդան Վարդանյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն)։ Բոլոր երեք նախարարներն էլ զբաղեցրել են համապատասխան պաշտոնները նախորդ կառավարությունում։
Հաշվի առնելով ներկա նշանակումները՝ հաստատված նախարարների թիվը հասել է ութի՝ պաշտպանության նախարարն է Սեյրան Օհանյանը, արտգործնախարարն է Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարարն է Գևորգ Դանիելյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է Արմեն Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարարն է Դավիթ Լոքյանը, մշակույթի նախարարն է Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարարն է Լևոն Մկրտչյանը, քաղաքաշինության նախարարն է Վարդան Վարդանյանը։
Վեց նախարարները, բացառությամբ պաշտպանության և արտգործնախարարության, վերահաստատվել են իրենց պաշտոններում։-0-

