Հայաստանը և եվրոպացի փորձագետները համաձայնության են եկել՝ հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունների վիճելի փաթեթի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները համաձայնության են եկել՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների շուրջ, չորեքշաբթի հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը, որն ուղղված էր մարտի 1-2-ի իրադարձությունների կրկնությունը թույլ չտալուն։ Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելմանը, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտն ու Նիլ Ջարմանը Երևանում, Ազգային ժողովում ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանի հետ քննարկումների ժամանակ իրենց եզրակացությունում առաջարկեցին շարունակել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ չորս հիմնական խնդիրների լրամշակումը։
Որպես այդպիսիք, մասնավորապես, նշվել էին՝ զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերի հստակեցումը, իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետների հստակեցումը, ինքնաբուխ միջոցառումների անցկացման համար պայմանների սահմանումը:
Քննարկումների արդյունքում հաջողվեց հասնել լիակատար համաձայնության բոլոր չորս խնդիրների առնչությամբ, որ փորձագետներն արձանագրել էին իրենց եզրակացությունում: Կազմվել է հուշագիր՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ։
Ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ինչպես նշվում է հաղորդագորւթյունում, կմշակվի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծ և կուղարկվի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին մինչև ապրիլի 25-ը: Փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի և կընդունվի խորհրդարանում:
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, նախագիծը շրջանառության մեջ կդրվի և կտեղակայվի նաև Ազգային ժողովի կայքում, մատչելի կլինի քաղաքացիական հասարակության համար։
Դրա հետ մեկտեղ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի նախագահական ընտրությունների առնչությամբ դիտորդական առաքելությունների և տարբեր կազմակերպությունների առաջարկությունները և դիտողությունները Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև օրենքների բարելավման հետ կապված:
Քննարկումների արդյունքում մշակված օրինագծերը հետագայում կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Բողոքի ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Նաև վանս է հասցվել մասնավոր և պետական օբյեկտների։--0—